Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 00:17 23-10-2024

Տանում են բաժին, «ջեբներս պլան գցում». «Զվարթնոց»-ում տաքսիստներին «մերժել են»

«Զվարթնոց» օդանավակայանում տաքսիստներին թույլ չեն տալիս աշխատել։ Այլընտրանքային տաքսիների վարորդները կանգնած են լուրջ խնդրի առաջ․ ոստիկանները նրանց արգելում են օդանավակայանի դռներիս ներս մտնել և ուղևոր գտնելու փորձ անել՝ հիմնավորելով՝ նրանց գործունեությունն անօրինական է։

«Ասում են՝ անօրիանան ա։ Չեն թողնում դռներին մոտիկ գնանք։ Եթե ուզում ենք մտնենք ներս, ինչ-որ մուծում անենք, պիտի ոստիկանից թույլտվություն վերցնենք»,- ասաց տաքսիստներից մեկը։

Տաքսիստներն ասում են՝ եթե փորձում են ոստիկանների նշած հատվածից առաջ գնալ, ապա ձերբակալում են նրանց ու ենթարկում նաև վարչական տույժի։

«Ոնց որ հանդիսատես լինենք։ Նստում ենք ստեղ, եթե իրանց ասած տեղից առաջ ենք գնում, ձերբակալում են։ Էս ավտոն, որ կանգնած ա, մեր համար ա կանգնած։ Տանում են բաժին որպես տաքսիստ, 6 ժամ պահում են, հետո գործը սարքում են թմրանյութի հետ կապված»,-նշեց մեկ այլ տաքսիստ։

Տաքսիների վարորդները շեշտում են՝ խնդիրն այստեղ ոչ միայն ներս չմտնելն ու ուղևոր չունենալն է, այլ նաև մարդու ազատ տեղաշարժի իրավունքի խախտումը։

«Մենք նաև ՄԻՊ-ի ուշադրությունն ենք հրավիրում։ Էս նաև մարդու իրավունքի կոպիտ խախտում ա, չեն թողում ազատ տեղաշարժվենք»,-ասաց մեկ այլ վարորդ։

Վարորդների պնդմամբ՝ իրենց գործերը վատացել է, երբ էկո տաքսիներ են սկսել գործել օդանավակայանի տարածքում։

Նշենք նաև, որ մենք փորձեցինք նաև տեղում մեկնաբանություն ստանալ «Զվարթնոց» օդանավակայանից, սակայն այտեղից հրաժարվեցին մեկնաբանություն տալ` նշելով, որ պատասխանատուն ոստիկանությունն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել