Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:53 21-10-2024

Փարաջանովին նվիրված միջոցառումից բացակայում էր նուռը. փոխնախարարի պարզաբանումը

Օպերայի և բալետի ազգային թատրոնում այսօր Սերգեյ Թարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել։ Դեռ ցերեկը Ազատության հրապարակը զարդարված էր փարաջանովյան շնչով, ինչը միանշանակ չընդունվեց հասարակության կողմից։ Ավելի, միջոցառման ժամանակ թուրքերեն է հնչել՝ հատված մեծ ռեժիսորի՝ «Աշուղ Ղարիբ» ֆիլմից, որում հնչում է ռուսերեն, վրացերեն և ադրբեջաներեն, սակայն կազմակերպիչները հենց այդ հատվածն են ներառել։

Միջոցառման ավարտին ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը Oragir.News-ի հետ զրույցում կիսվեց իր տպավորություններով։

Մեր հարցին, թե ինչու էր նուռը բացակայում, քանի որ Փարաջանով ասելով՝ մենք առաջին հերթին նուռ ենք հասկանում, փոխնաարարը խուսափողական պատասխան տվեց՝ շեշտելով, թե Փարաջանովն ամեն ինչի մասին է։

Ըստ էության՝ Դանիելյանը խուսափեց առնչվել նռան սիմվոլին, քանի որ վերջինս ասոցացվում է Արցախի հետ, իսկ նախարարությունը նպատակահարմար է գտել Օպերայի և բալետի ազգային թատրոնի բեմից թուրքերեն հնչեցնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ