copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:57 24-06-2023

Աննա Հակոբյանին «փախցրին» միջոցառումից

Oragir.News-ը արդեն հայտնել էր, որ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը այսօր Գյումրիում մասնակցել է ժողգործիքների պետական նվագախմբի կազմակերպած Հայ Կինոյի 100-ամյակին նվիրված միջոցառմանը։ Աննա Հակոբյանի այցը գաղտնի էր, լրագրողների աչքից հեռու, արգելված էր նաև այսպես կոչված առաջին տիկնոջ այցի վերաբերյալ որևէ ինֆորմացիայի լուսաբանում։



Աննա Հակոբյանին ծաղիկներով դիմավորեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, փոխմարզպետ Աննա Մարտիկյանը։ Նիկոլ Փաշինյանի կնոջ հետ միջոցառմանը ներկա էին արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի քանի ծնողներ, ովքեր մեղմ ասած իշխանության հետ ազդեցիկ կապեր ունեն։

Աննա Հակոբյանը՝ ժողովրդավարական Հայաստանի ղեկավարի կինը իր հարազատ Գյումրի գալիս է թիկնազորով, խիստ հսկողությամբ և, որ ամենակարևորն է՝ թաքուն, չնայած որ Փաշինյանենց ընտանիքի պարագայում լրիվ նորմալ երևույթ է։



Միջոցառման ավարտից անմիջապես հետո թիկնազորը Աննա Հակոբյանին շենքից, այլ ելքով նստեցրեց մեքենան։

Խոսակցություններ են շրջանառվում, որ Աննա Հակոբյանը ընդամենը բարձրորակ երաժշտություն լսելու համար չէր եկել Գյումրի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ