copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:19 21-10-2024

Ե՞րբ է լինելու սահմանազատում և սահմանագծում Ներքին Հանդում. Գեղամ Մանուկյանը` փոխվարչապետին

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքվեց, թե երբ է Ներքին Հանդում, Ջերմուկում, Գեղարքունիքում սահմանագծում և սահմանազատում լինելու։

«Ներքին Հանդում ե՞րբ է լինելու սահմանզատում և սահմանագծում, որ այլևս Սոսիների պուրակը չկտրվի ադրբեջանցիների կողմից, որ Ներքին Հանդի բնակիչն իր հանգուցյալին կարողանա գյուղի գերեզմանատանը հուղարկավորել, և ոչ թե բերի Կապան։ Կոնկրետ ձեր մտքում ունե՞ք սխեմա՝ երբ է լինելու»,–հետաքրքվեց Մանուկյանը։

Փոխվարչապետը նշեց, որ չի կարող ասել, թե հաջորդ սահմանազատվող հատվածը որն է լինելու, որովհետև պայմանավորվածություն ունեն ադրբեջանական կողմի հետ.
«Երբ կանոնակարգերը ներպետական ընթացակարգերով հաստատենք և փոխանակվենք ծանուցումներով, մենք ունենալու ենք հերթական հանդիպումը, որտեղ պետք է քննարկենք և որոշենք հետագա հատվածների հարցը։ Հիմա նախ կոռեկտ չի լինի, եթե ես ասեմ իմ ցանկությունը, երկրորդը՝ իրոք չկա այդ պայմանավորվածությունը, այդ հարցին ես չեմ կարող պատասխանել թե Ներքին Հանդի հետ կապված, թե որևէ այլ կետի»,–ասաց նա։

Նա հավելեց, որ սահմանազատման գործընթացը երկու կողմերի համաձայնության առարկա է, այլ ոչ թե միակողմանի, և եթե թղթի վրա ձևակերպվի բոլորի ցանկությունները, այդ պրոցեսը ոչ մի բանով չի ավարտվի կամ կավարտվի ոչնչով։

«Այո իրավիճակ է, որտեղ պետք է բանակցել գտնել կոնսենսուսներ, համոզել, առարկել վիճել, բայց ունենալ արդյունք»,–ընդգծեց նա։

Նշենք, որ Աժ հանձնաժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ