copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 09:49 18-10-2024

Ալկարասը պարտության մատնեց Նադալին եւ եզրափակիչում է

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը դուրս եկավ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում անցկացվող թենիսի Six Kings Slam ցուցադրական մրցաշարի եզրափակիչ՝ 6:3, 6:3 հաշվով պարտության մատնելով աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 18 րոպե։

Եզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիները, որը կիսաեզրափակիչում 6:2, 6:7 (0:7), 6:4 հաշվով հաղթել էր աշխարհի չորրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին։

Six Kings Slam-ի մրցանակային հիմնադրամը 13,5 միլիոն դոլար է։

Ամենից շատ դիտված