copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:58 14-10-2024

Կքննարկվի «Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» հայտարարության նախագիծը

Հոկտեմբերի 17-ին, ժամը 11:30-ին, ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ:

Կքննարկվի խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։