Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:22 23-02-2022

Զելենսկին պաշտոնապես կոչ է արել Ուկրաինայում արտակարգ դրություն մտցնել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադային առաջարկել է 30 օրով արտակարգ դրություն մտցնել։ Պետության ղեկավարի հրամանագրի տեքստը հայտնվել է համացանցում։ Նրա խոսքով՝ ռեժիմն ուժի մեջ կմտնի փետրվարի 24-ի կեսգիշերից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ չորեքշաբթի՝ փետրվարի 23-ին, Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորները կարող են քվեարկել երկրում արտակարգ դրություն մտցնելու օգտին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշել է արտակարգ դրություն մտցնել ամբողջ երկրում, բացառությամբ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների։ Այժմ այս որոշումը պետք է հաստատվի խորհրդարանի կողմից։

Օրենքով այս ռեժիմը կարող է կիրառվել 60 օրով՝ անհրաժեշտության դեպքում երկարաձգելու հնարավորությամբ։ Ուկրաինական օրենսդրության համաձայն՝ այս ռեժիմը ենթադրում է մի շարք արտակարգ միջոցառումների հնարավորություն՝ ներառյալ քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում, մեքենաների և ավտոբուսների զննում։

Միաժամանակ արգելվում են բոլոր զանգվածային միջոցառումներն ու գործադուլները։ Ինչպես նաև կարող է գույք բռնագրավվել նաեւ ֆիզիկական անձանցից ու ձեռնարկություններից։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել