copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:40 11-10-2024

Նստած կոֆե են խմում, մեզ ասում են՝ ինչի եք եկել․ հնդիկները բողոքում են Հնդկաստանի դեսպանատնից

Oragir.News-ն ահազանգ է ստացել Հայաստանում բնակվող Հնդկաստանի քաղաքացիներից, ովքեր նշում են, որ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատանը բախվում են շատ խնդիրների։

«Դեսպանատունը չի ընդունում մեզ։ Կապ չունի ինչ հարցով ենք գնում դեսպանատուն՝ միևնույնն ա չեն ընդունում մեզ։ Եթե անձնագրի համար էլ ես գնում՝ էլի վատ են վերաբերվում։

Դեսպանատանը երեք հոգի են աշխատում՝ հայեր։ Մի հարցով դեսպանատուն էի գնացել, բայց իրենք լավ չեն խոսում, լավ չեն պահում, շատ կոպիտ են խոսում մեր հետ։ Ասում են՝ ինչի համար եք եկել»,- ասաց Հնդկաստանի քաղաքացիներից մեկը։

ՀՀ-ում բնակվող Հնդկաստանի մեկ այլ քաղաքացի էլ մեզ հետ զրույցում նշեց, որ հեռախոսազանգով դեսպանատուն կապ հաստատելն ու ինչ-որ հարց տալն ավելի անհնար է։

«Ինչքան զանգում ես դեսպանատուն, հեռախոսը իրենց մոտ, կողքը նստած, չեն պատասխանում։ Էղել ա, որ ես դեսպանատանն եմ էղել, հեռախոսն անընդհատ զանգել ա, բայց իրենք կողքը նստած չեն պատասխանել։ Աշխատողներից մեկը մյուսին նույնիսկ ասել ա՝ պատասխանի, բայց էդ աշխատողը չի պատասխանել։ Ուղղակի նստած կոֆե են խմում։ Հիմա, եթե ինչ-որ հարց ա լինում, չգիտենք ում դիմենք, ինչ անենք»,- պատմեց նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը