Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:25 11-10-2024

Բախտավոր ես, եթե Քոչարյաններին ծանոթ ես․ ինչպես կես գնով ձեռք բերել Toyota

Վերջին օրերին Հայաստանում աննախադեպ թիվ են կազմում քաղաքացիները, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում որևէ կապ գտնելու Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ։

Oragir.News-ի տեղեկություններով պատճառը Քոչարյանների ընտանիքին պատկանող «Տոյոտա Երևան» ընկերության՝ աննախադեպ ցածր գներով ավտոմեքենաների վաճառքից օգտվելն է։

Նշենք, որ «Տոյոտա Երևան»-ը արդեն իսկ վաճառել է մոտ 100 Lexus մակնիշի ավտոմեքենա 50% էժան գնով, և հիմա էլ պատրաստվում է վաճառել մոտ 500 մեքենա՝ կրկին շուկայականից անհամեմատ մատչելի։

Մեր տեղեկություններով մեքենաների՝ նման ցածր արժեքներով վաճառքի պատճառը ՌԴ-ի հետ է կապված։ Մասնավորապես, վերոնշյալ ավտոմեքենաները նախատեսված են եղել ՌԴ-ում վաճառելու համար, սակայն, պատերազմական իրավիճակով պայմանավորված, ՌԴ-ում գործող սանկցիաների պատճառով դա տեղի չի ունեցել, ինչից հետո մեքենաները սկսել են վաճառել անհավանական արժեքներով՝ կես գնով։

Նշենք, որ խոսքը 2022 թվականի և դրանից ցածր թվականների արտադրության մեքենաների մասին է։

Ընդգծենք նաև, որ կես գնով մեքենաները ձեռք բերելու համար պարտադիր չէ անմիջապես Ռոբերտ Քոչարյանի հետ ծանոթ լինել․ օրինակ, Սիրուշոյի դասարանցու ամուսնու բախտը ևս բերել է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան