Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:35 10-10-2024

Փաշինյանը, չխախտելով ավանդույթը, սկսեց թվարկել՝ ինչ են արել

Կառավարությունը մարզպետարանների աշխատակազմերին 1 միլիարդ 391 միլիոն դրամ կհատկացնի 18 համայնքներում 21 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին 2 ծրագրի համար կհատկացվի 278 միլիոն դրամ, Արարատի մարզին 3 ծրագրի համար՝ 102 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 4 ծրագրի համար՝ 249 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին 3 ծրագրի համար՝ 180 միլիոն դրամ, Կոտայքի մարզին 2 ծրագրի համար՝ 348 միլիոն դրամ, Շիրակի մարզին 1 ծրագրի համար՝ 47 միլիոն դրամ, Սյունիքի մարզին 1 ծրագրի համար՝ 79 միլիոն դրամ, Վայոց ձորի մարզին 3 ծրագրի համար՝ 39 միլիոն դրամ և Տավուշի մարզին 1 ծրագրի համար՝ 71 միլիոն դրամ»,- ասաց Սանոսյանը։

Նա նշեց, որ այս տարի կառավարությունը մարզպետարաններին 17 միլիարդ 52 միլիոն դրամի չափով ֆինանսավորում է հատկացրել։

Փաշինյանն էլ, չխախտելով ավանդույթը, սկսեց թվարկել ծրագրերը, որոնք իրականացվում են կառավարության ինանսավորմամբ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ