copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:15 09-10-2024

ՀՀ-ում եվրոպական մի շարք երկրների դեսպաններ հյուրընկալվել են Պատմության թանգարանում

Հայաստանի պատմության թանգարանը ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ ԱԳՆ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 9-ին հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված եվրոպական մի շարք երկրների դեսպանների։

Հյուրերի թվում էին Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը, Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը, Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը, Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացը, Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան, Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանը։

Հյուրերը թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի գլխավորությամբ շրջայց են կատարել Հայաստանի պատմության թանգարանի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցասրահում՝ ծանոթանալով Բրիտանական թանգարանից ժամանակավոր Հայաստան բերված Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանից պահպանված գլխի և ձեռքի ցուցադրությանը՝ համադրված թանգարանի հարուստ հավաքածուից ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշի հետ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ