copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:38 09-10-2024

ԱՄՆ-ն արձագանքել է Ադրբեջանի մեղադրանքներին

Միացյալ Նահանգները գնահատում է Ադրբեջանի հետ իր երկկողմ հարաբերությունները: Այս մասին Թուրան գործակալությանն ասել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ին ուղղված պաշտոնական Բաքվի մեղադրանքները։

«Մեր համագործակցությունն Ադրբեջանի հետ ուղղված է COP29-ը հաջողությամբ անցկացնելուն և կլիմայի ու էներգետիկայի ընդհանուր նպատակներին հասնելուն։ Սա օրինակ է այն բանի, թե ինչի կարող ենք հասնել՝ միասին աշխատելով։ ԱՄՆ-ը նաև հանձնառու է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև արժանապատիվ և կայուն խաղաղության հասնելու ջանքերին՝ Հարավային Կովկասի ժողովուրդների համար խաղաղ և բարգավաճ ապագա կառուցելու համար»,- ասել է Պետքարտուղարւթյան ներկայացուցիչը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտահոգություն էր հայտնել, որ ԱՄՆ շուրջ 60 կոնգրեսականներ դիմել են պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ազատ արձակելու հայ գերիներին ու բոլոր քաղբանտարկյալներին։ Նա ԱՄՆ-ի հասցեին տարբեր մեղադրանքներ էր հնչեցրել, որոնք այնուհետև կրկնել էր Մոսկվայում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ռուսական լրատվամիջոցի հետ զրույցում։

Բացի այս, Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորները դիմել են երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ կոչ անելով խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և դադարեցնել USAID-ի ծրագրերը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել