copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 14:48 14-05-2026

Հերի՛ք է քարկոծեք, ես իմ ամուսնու կողքին եմ. Նանո Քալաշյանը կոշտ է արձագանքել մեղադրանքներին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Բլոգեր Նանո Քալաշյանը հայտնվել է հետևորդների թիրախում այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն է հայտնել իր ամուսնուն՝ քաղաքական գործիչ Հայկ Աթոյանին։

Վերջինս ընդգրկված է «Հայաստան» դաշինքի ցուցակում, ինչը դժգոհության ալիք է բարձրացրել երգչուհու լսարանի մի մասի շրջանում։ Նանոն, անդրադառնալով իր հասցեին հնչող վիրավորանքներին, նշել է, որ ընտանիքում փոխադարձ աջակցությունն իրենց համար առաջնային է։

Նա կոչ է արել դադարեցնել ատելության խոսքը. «Ինձ մի՛ գրեք՝ հետևորդ կկորցնեմ, թե ինչ... Ես իմ ամուսնուն աջակցում եմ յուրաքանչյուր պարագայում։ Եթե մարդը գնում է ընտրության ու որոշում է՝ ում ընտրի, դա տվյալ մարդու որոշումն է։ Հանե՛ք էդ ատելությունը վերջապես»,- գրել է նա։

Քննարկումներն այնքան են թեժացել, որ Նանոն հրապարակել է հետևորդներից մեկի հետ նամակագրությունը, որտեղ իրեն մեղադրել են «թրքասեր» լինելու մեջ։




Նանոն հեգնանքով է պատասխանել մեղադրանքներին՝ նշելով, որ չի իջնի նման մակարդակի, բայց կարող է շատ փակագծեր բացել, թե իրականում ովքեր են «թրքասերները»։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում