Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:45 09-10-2024

Նիկոլ Փաշինյանի անձնական շահը համապատասխանում է Ադրբեջանի պետական շահի հետ. Արթուր Խաչատրյան

«Միամիտ պետք էր լինել չհասկանալու համար, որ իր՝ «Արցախը Հայաստան է ու վերջ» և իր կառավարության անդամների՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտարարությունները, ինչպես նաև հուլիսյան բախումներն ու այդ շոուն Ադրբեջանը չէր օգտագործելու Արցախի դեմ պատերազմ սանձազերծելու համար»,- Գլխավոր դատախազության դիմաց ընթացող ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ մանրամասնելով, թե ինչու պետք է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որպես Ադրբեջանի հանցակից, քրեական գործ հարուցվի։

«Փաշինյանը քայլեր չձեռնարկեց, չդատապարտեց Ադրբեջանի՝ Արցախի վրա հարձակումը, ցեղասպանությունը։ Ինչո՞ւ նա դա չի համարում ցեղասպանություն․ քանի որ ինքը պատասխանատու կհամարվի ցեղասպանությունը կանխելուն միտված քայլեր չձեռնարկելու համար։ Ե՛վ Նիկոլ Փաշինյանը, և՛ նրա կառուցողական գործընկեր Ալիևը շահագրգռված են, որ աշխարհը չճանաչի Ադրբեջանի հանցագործությունը որպես էթնիկ զտում և որպես ցեղասպանություն»,- ասաց Արթուր Խաչատրյանը՝ պնդելով՝ Նիկոլ Փաշինյանի անձնական շահը համապատասխանում է Ադրբեջանի պետական շահի հետ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ