copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:34 09-09-2024

Անձնական շահը հանրային շահից կարևոր է․ Երևանի քաղաքապետարանը չի կարողանում լուծել խցանումների խնդիրը

Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես քաղաքապետ Տիգրան Ավինյանը քննարկում է, թե ինչ գործիքակազմերի կիրառմամբ կարող է մայրաքաղաքի խցանումները կրճատել, դրան զուգահեռ խնդիրն օր օրի ավելի անտանելի է դառնում։

Սա փաստում է, որ Երևանում քաղաքաշինությունը գտնվում է զրոյական մակարդակի վրա։

Բացի այդ, պետությունն ամեն ինչ անում է, որ ինչքան մարդ կա, այնքան էլ ավտոմեքենա լինի, դրա մասին են վկայում փողոցները, որտեղ մայթեր չկան, այդ թվում՝ Երևանի կենտրոնական հատվածներում, և սրա համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում։

Բազմաթիվ են մասնագիտական կարծիքները, որ փողոցները ճիշտ չեն կառուցում, ճիշտ գծանշումներ չեն արվում և այլն։ Բացի այդ, Կենտրոնում օր օրի ավելանում են նորակառույցները, արդեն իսկ բազմաբնակարանների բակերում նոր շենքեր են վեր խոյանում, ինչին դեմ են հատկապես հարակից շենքերի բնակիչերը։ Մասնավորապես Լեո փողոցում 3 բազմաբնակարան շենք է կառուցվում, ինչը ենթադրում է, որ առնվազն 100 բնակիչ է ապրելու, դա էլ ենթադրում է 100 ավտոմեքենա։

Մասնագետները նշում են, որ հստակ հաշվարկներ պետք է լինեն, թե քաղաքի որ հատվածում զբոսայգի լինի, որտեղ առևտրի կենտրոն և այլն։ Բայց Երևանում նման հաշվարկներ չկան, չկան նաև պատասխանատուներ։ Եթե քաղաքի գլխավոր ճարտարապետը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա թերի աշխատանքի համար պատասխանատվության ենթարկվեր, ապա դա դաս կլիներ, որպեսզի մյուսները խնդրին ավելի լուրջ մոտենային։

Ինչևէ, առկա հարցերին պատշաճ լուծումներ չտալը խոսում է առնվազն 2 հիմնական խնդրի առկայության մասին։

1․ Հանրային շահ գոյություն չունի, բոլորը անձնական շահի մասին են մտածում։

2․ Մտածողություն չկա, քաղաքային իշխանությունը չի պատկերացնում, թե ինչպես կառավարել քաղաքը։ Դրա վառ օրինակն է քաղաքի բարձունքում ավազի հանք շահագործումը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը