Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:25 08-10-2024

Նիկոլի թիվն է, աշակերտները 21։00-ին են տուն գալիս․ Հովտաշատում 3 տարի է՝ չեն կարողանում դպրոց կառուցել

Արարատի մարզի Հովտաշատ գյուղում դպրոց հաճախելը տանջանք է դարձել աշակերտների համար։ Բնակիչները Oragir.News-ի հետ զրույցում պատմեցին, որ գյուղի դպրոցը քանդել են, որ նորը սարքեն, բայց ինչ-որ խնդիրներ են եղել, կիսատ է մնացել շինարարությունը, հիմա աշակերտները ստիպված հարևան գյուղերի դպրոցներում են դասի գնում։

«Կիսվել են 2 մասի։ Բարձր դասարաններում սովորողները ցերեկն են դասի գնում, երեկոյան ժամը 20։00-21։00 նոր տուն են գալիս։ Նախարարությունը ավտոբուս է տրամադրել, որ աշակերտներին տանի դպրոց, հետ բերի, բայց դա հարցի լուծում չէ։ Կառավարությունը, նախարարությունը չեն կարողանում ճիշտ կազմակերպել գործընթացը, ինչի հետևանքով մի ամբողջ գյուղ տուժել է։ Նիկո՛լ, մի օր հեծանիվ քշելով, մեր գյուղ արի, աշակերտների ու նրանց ծնողների բողոքը լսի՛ր։ Մարդիկ ասում են՝ Նիկոլի թիվն է, աշակերտները ժամը 21։00-ին են դպրոցից տուն գալիս»,- ասաց մեր զրուցակիցը։

Oragir.News-ը կապ հաստատեց Հովտաշատի վարչական ղեկավար Նարեկ Տիգրանյանի հետ։ Վերջինս հաստատեց տեղեկությունը՝ շուրջ 500 աշակերտ ունեցող դպրոցը կառուցման փուլում է, աշակերտներն էլ հարևան գյուղերում են դասի գնում։

«Դպրոցը 3 մասնաշենք ունի, 2 մասնաշենքերը կառուցվել են, տանիքն են կապում, ներսի վերանորոգման աշխատանքներն են կատարում, 3-րդ մասնաշենքի կառուցումը մոտակա 1 շաբաթում կսկսեն։ 2 օր առաջ այնտեղ էի, ասացին՝ հուսանք, որ գոնե մինչև 2025 թվականի սեպտեմբերը կավարտեն, երեխաները սեպտեմբերի 1-ից գնան դպրոց։

Երեխաներն այս պահին 2 խմբի են բաժանվել, 1-4-րդ դասարանների աշակերտները Սիփանիկում են դասի գնում, իսկ բարձր դասարանների աշակերտները՝ Արմավիրի մարզի Գայ համայնք։

Սա, իհարկե՝ խնդիր է, մենք էլ ենք ամեն անգամ խնդրի մասին խոսում։ Բայց քանի որ մեծ դպրոց է հիմնովին կառուցվում, մի քիչ բարդ է»,- ասաց Նարեկ Տիգրանյանը։

Վարչական ղեկավարն ասաց, որ Հովտաշատի բնակիչներն իրեն էլ են դիմում, բողոքում ստեղծված իրավիճակից․

«Զանգել են, եկել են, իրենց հետ էլ եմ խոսել, խնդրել եմ, որ մի քիչ էլ սպասենք, մինչև շինարարությունն ավարտվի։ Ինձ երեկ ասացին, եթե այս տեմպերով աշխատեն, հնարավոր է՝ մինչև մյուս տարի սեպտեմբերին կավարտեն...»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան