Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:16 25-09-2024

Ներքին Գետաշենում աշակերտները սեփական տանն են դաս անում․ 1500 աշակերտ ունեցող գյուղում 2 տարի է՝ դպրոցը չեն կառուցում

Oragir.News-ը ահազանգ է ստացել Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն գյուղից։ Ահազանգողը, որ չցանկացավ ներկայանալ, բողոքեց, որ իրենց գյուղում արդեն մի քանի տարի է՝ դպրոցի շինարարական աշխատանքները դադարեցվել են, և խնդիրը ոչ մի կերպ լուծում չի ստանում։

«Ներքին Գետաշենի առաջին միջնակարգը քանդել են՝ նորը կառուցելու նպատակով, բայց արդեն 2 տարի և ավելի է, ինչ աշխատանքները չեն շարունակվում, միայն մի անգամ Փաշինյանի գալու ժամանակ գլխարկներ են դրել, շորեր հագել, իբրև թե գործ են անում, մի անգամ էլ մարզպետի գալու ժամանակ։ Սա շատ լուրջ խնդիր է, այն էլ Ներքին Գետաշենի նման մեծ գյուղի պարագայում, որը շուրջ 1500 աշակերտ ունի։ Առաջին դպրոցի քանդելու պատճառով 2-րդ միջնակարգ դպրոցը շատ ծանրաբեռնված է աշխատում, աշակերտները 2-րդ հերթով են գնում՝ հազիվ ժամը 18։00 ավարտում են դասերը, մի մասն էլ դասերը սեփական տան շենքում է անցկացնում։ Էլ չեմ խոսում դպրոց տանող ճանապարհների մասին, որոնք այնքան վատն են, որ երեխաները երբեմն ընկնում են մեքենայի տակ։ Այս ամենի պատճառով 1500 երեխա խնդիրների մեջ է ընկել, հիմա ինչքա՞ն երեխանեերը սպասեն»,- ասաց Ներքին Գետաշենի բնակիչը։

Նա նաև հավելեց, որ այս խնդիրը միայն Ներքին Գետաշենում չէ, նույն խնդիրը առկա է նաև Գեղհովիտի դպրոցում, Լեռնակերտում։ Նաև բողոքեց մանկապարտեզի համար, որի աշխատանքները ևս դադարեցվել են, և Աստված գիտի, թե երբ կվերսկսվեն, կամ կվերսկսվե՞ն արդյոք, և սա որակեց որպես պետական միջոցների չարաշահում, մախինացիա։

«Խոսակցությոուններ է պտտվում, որ այս ամենը արվում է ընտրությունների համար, այսինքն՝ այդ ընթացքում նոր այս իշխանությունները ուզում են շարունակել աշխատանքները կամ սկսել, որ շատ ձայներ հավաքեն»,-ասաց բնակիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը