Ներքին 1 տարի առաջ - 12:00 03-10-2024

Նույն սխալը, որ համառորեն կրկնես՝ սխալը ճիշտ չի դառնում․ Արթուր Խաչատրյան

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ այս իշխանությունները շարունակում են իրենց՝ «ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք» քաղաքականությունը։

«Էս մարդիկ տարրական բան չեն հասկանում։ Նույն սխալը, որ համառորեն կրկնես՝ սխալը ճիշտ չի դառնում։ Իրենք են խոստովանում, որ պատերազմը կարող է վաղն էլ բռնկվի։ Բայց չեն փորձում խոստովանել, չեն հասկանում, որ պետք է փոխվի քաղաքականությունը։ Հավանաբար՝ ինչ-որ պարտավորություններ ունեն»,- ասաց Խաչատրյանը, ապա մանրամասնեց, որ Փաշինյանը ինչ-որ պարտավորություն է ստանձնել, և Բաքուն գալիս է այդ պարտավորությունների հետևից։

Ընդդիմադիր պատգամավորներն անդարդարձան նաև Բագրատ Սրբազանի և նախկին նախագահների հանդիպմանն ու Սրբազան շարժմանն աջակցելու մասին հարցին, վերահաստատելով, որ աջակցում են Սրբազան շարժմանը։

«Սա այն պայքարի տրամաբանական շարունակությունն է, որ սկսվել է դեռևս 2020 թվականի դաժան պարտությունից հետո և շարունակվում է»,- ասաց պատգամավոր Արծվիկ Մինասյանը, նշելով Բագրատ Սրբազանի և նախկին նախագահների հանդիպումը Սրբազանի նախաձեռնությունն է, և քննարկման բովանդակությունը իրենք կարող են ներկայացնել։ Այստեղ ինչ-որ ստվերային բան փնտրելը, կարծում են՝ ճիշտ չէ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը