Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ Ներքին 3 տարի առաջ - 22:55 16-11-2022

Երաժշտությունը ծնվել ու համառորեն ապրում է իմ մեջ․ Ռոբերտ Ամիրխանյան

Յուրաքանչյուր մարդ իր գործի մեջ ընդամենը երեք հարցի է պատասխանում՝ ինչ է անում, ինչու է անում և ինչպես է անում։ Այսօր կոմպոզիտոր և քաղաքական գործիչ Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան օրն է։ Ռոբերտ Ամիրխանյանը իր ողջ գործունեության ընթացքում փորձել է այս հարցերի պատասխանները ստանալ որոշակի ծրագրային իդեաների ներդրման միջոցով։

1991-2013 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ։ Արժանացել է մի շարք պարգևների։ 1984-1986 թվականներին ՀԽՍՀ վաստակավոր արտիստ և Ժողովրդական արտիստ։ 1998 թվականին «Սբ․ Մեսրոպ Մաշտոց» շքանշան ՀՀ պետական մրցանակի է արժանացել, իսկ 2017 թվականին արժանացել է «Պատվո» շքանշանի։ Գրել է երաժշտություն՝ 30 և 16 խաղարկային մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար։ Հեղինակ է հայտնի և սիրված երգերի՝ «Հայրենի երկիր», «Հայի աչեր»։ Հեղինակել է ավելի քան երեք հարյուր երգեր, վոկալ շարքեր, օպերետներ, մյուզիքլներ՝ «Ատամնաբույժն արևելյան» (1976թ․), «Դինգ-Դոնգ» (1979թ․) և այլն։

Ռոբերտ Ամիրխանյանի համար երաժշտությունը բանաստեղծության լռության մեջ թաքնված հնչյունների շարքն է, ու ոչինչ պետք չէ հորինել։ Կոմպոզիտորի համար արվեստագետը ևս պետք է զբաղվի քաղաքականությամբ, բայց Ամիրխանյանն այն կարծիքին է միշտ եղել, որ խորհրդարանում լինել չի նշանակում քաղաքական գործիչ լինել։ Ազգային ժողովը պետք է լինի իդեաների ժողով, իսկ քաղաքական գործիչները պետք է կարողանան անել բոլոր հնարավոր և անհնարին քայլերը` այդ իդեաները կյանքի կոչելու համար` չնայած նրան, որ կոմպոզիտորը կարծում է, որ այսօր իրական քաղաքականություն դեռ չի ձևավորվել, այլ դրա անվան տակ կա որոշակի գործունեություն։

Ամիրխանյանի համար երգիչը նա չէ, ով մեղեդի գիտի, ով կարողանում է երգել, այլ նա է, ով առանց երգ չի կարող ապրել։ Կոմպոզիտորի համար նվիրական ցանկություն է, որ մեր երաժշտության մեջ տեղ չգտնեն թուրքական խաղիկները, որ մեր երիտասարդ երգիչները չերգեն օտարազգի երգեր, այլ երգեն մերը, ազգայինը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա