Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:50 01-10-2024

Այս իշխանությունները երևի որոշել են մեր կենտրոնը վերացնել․ ակցիայի մասնակից

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, վաղ առավոտից Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատողները պաստառներով բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Պատճառը կառավարության կողմից ինստիտուտի մասնաճյուղերից մեկի շենքի օտարման և ինստիտիուտի շենքի դիմաց բնակելի շենքի կառուցման որոշումներն են, որոնք ակցիայի մասնակիցների հավաստմամբ՝ անօրինական են։

Oragir.News-ի հետ զրույցում գիտաշխատողներն ասացին, որ սա ուղղակի անընդունելի է։ Այն, ինչ անում են այս իշխանությունները, ոչ այլ ինչ է, քան գիտության դեմ արշավ։ Աշխատակիցների խոսքերով՝ իրենք չեն կարողանում աշխատել նման պայմաններում։ Քանդում են տարածքը արհեստական երկրաշարժ ստեղծում, ինչի հետևանքով կենդանիները ենթարկվում են սթրեսի, փորձերի արդյունքները սխալ են ստանում և մի շարք այլ խնդիրներ են առաջանում։ Իսկ ինստիտուտի մասնաշենքերից մեկի օտարելու մասին իրենց ընդհանրապես ոչ մեկը, ոչինչ չի ասել։

«Մեզ չեն զգուշացրել շենքի մասնաճյուղի օտարման մասին, ասում են՝ գիտեք, մենք էն կորպուսը ուզում ենք, գիշատչի նման հարձակվել են ինստիտուտի վրա, ծվատում են, ուղղակի՝ չեն թողում աշխատենք։ Մեր ինստիտուտում սարք կա, որը 1 միլիոն դոլարից ավելի արժեք ունի, այդ սարքը չի կարող աշխատել այս դղրդոցի տակ։ Ի՞նչ է նշանակում՝ սարքը ձրի տեղը բերեցին, դրեցի՞ն։ 5-6 բալանոց երկրաշարժի տակ մեր սարքերը չեն աշխատում։ Սա խայտառակություն է։ Այս իշխանությունները, այս կառավարությունը ի՞նչ են անում։ Երևի որոշել են՝ մեր կենտրոնը վերացնել»,- ասաց ինստիտուտի աշխատակիցներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից