Ներքին 3 տարի առաջ - 21:50 10-12-2022

Այս երկրում ամեն ինչ աշխատում է ռեժիմի համար․ Վարուժան Ավետիսյանին աջակցող ակցիայի մասնակից

Ազգային ժողովրդավարական բևեռի անդամները շարունակում են պայքարել Վարուժան Ավետիսյանի առողջության համար։ Երևանի Հյուսիսային պողոտայում նստացույց իրականացնողները հայտարարում են, որ Ավետիսյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանավայրի պայմանների հետ։

Իշխանություններից պահանջում են նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ «Մարդու իրավունքների պաշտպանությունը բացարձակ չի աշխատում, դատախազությունը բացարձակ չի աշխատում, արդարադատությունը չի աշխատում։ Այսինքն, ոչ թե չի աշխատում, այլ աշխատում է ռեժիմի համար։ Այն պատկանում է ռուս- թուրքական համակարգին։ Պարոն Ավետիսյանը պետք է տեղափոխվի հիվանդանոց։ Դա միանշանակ է, դա հստակ է»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի մասնակիցները Ավետիսյանին հիվանդանոց տեղափոխելու պահանջով ստորագրահավաք են իրականացնում։ Հայտարարում են, որ իրենց ձայնը չլսելու դեպքում ստիպված են լինելու դիմել օրենքով սահմանված այլ քայլերի։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել