Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:31 30-09-2024

Արմավիրի քաղաքապետարանի մոտ 66-ամյա տղամարդը փորձել է ինքնահրկիզվել. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Արմավիրի քաղաքապետարանի դիմաց փորձում է ինքնահրկիզվել:

Ոստիկաններն ու պարեկները վարչության պետ Հ. Արիստակեսյանի, Արմավիրի բաժնի պետ Վ. Գևորգյանի գլխավորությամբ կարողացել են կանխել Արմավիրի մարզի գյուղերից մեկի 66-ամյա բնակիչ Շ. Շ.-ի ինքնահրկիզման փորձը:

Նրա մոտ հայտնաբերվել է պլաստմասե տարայով բենզին, որը նա լցրել էր իր վրա և երբ փորձել էր կրակայրիչը վառել, ոստիկանները կարողացել են նրա ձեռքից խլել այն, ինչից հետո ոստիկանները բացատրական աշխատանքների արդյուքնում նրան տեղափոխել են ոստիկանության Արմավիրի բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Ըստ տեղեկությունների՝ տղամարդը այդ քայլին փորձել էր դիմել, քանի որ, ըստ իրեն, ինքը անարդարության զոհ է. բողոքում է դատական համակարգից և անձնական խնդիրներից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել