copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:50 27-09-2024

Ատում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս. Կարին Տոնոյան

44-օրա պատերազմում անմահացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ գրառում է արել` ընդգծելով, որ իր բոլոր աշուններն ատելի է դարձրել պատերազմը:

«Իմ բոլոր աշուններն ատելի դարձրեցիր դու, պատերա՛զմ… ես իմ կոտրված ձեռքերով արթնացրի որդուս ու տվեցի քեզ… չիմանալով, որ դավադիր պատերազմ ես, արդեն դավաճանված…

Հիմա ատում եմ բոլոր աշունները, ատում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս, ատում եմ կյանքի դաժանությունը, որ հարկադրում է մեզ ապրել մեր որդիներից ավելի ու համակերպվել…

Ատում եմ… ու անդադար աղոթում, որ նրանք, ովքեր սկսեցին քեզ, տեսնեն նույն ցավը, ինչ մենք ենք տեսել, որ նրանք չմեռնեն, այլ միայն կորցնեն ամեն ինչ, ինչն իրենց համար թանկ է…

Առավոտ լուսո աղոթքս առ Աստված… ու Արարատ…»,- Ֆեյսբուքում գրել է Տոնոյանը:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան