copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 23:40 04-08-2026

ԱՄՆ ազգային հետախուզությունը նոր տնօրեն ունի

Ջեյ Քլեյթոնը պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը, ասվում է նրա գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նա նախկինում զբաղեցրել է Նյու Յորքի հարավային շրջանի ԱՄՆ դատախազի, ինչպես նաև ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) նախագահի պաշտոնները։ Քլեյթոնն ունի նաև մասնավոր հատվածում աշխատանքի մեծ փորձ՝ իրավունքի, բիզնեսի և գիտության ոլորտներում։

Երդմնակալությունից հետո ունեցած ելույթում Քլեյթոնը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վստահության համար՝ ընդգծելով, որ իր պաշտոնավարման ընթացքում գերատեսչության գլխավոր նպատակը լինելու է ամերիկացի ժողովրդի անվտանգությունը և հասարակության վստահության ամրապնդումը։

Քլեյթոնի թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ նախագահ Թրամփը, իսկ հուլիսի 29-ին այն հաստատվել էր Սենատի կողմից․ նրա օգտին քվեարկել էր 51, դեմ՝ 47 սենատոր։

Քլեյթոնը պաշտոնում փոխարինել է Թուլսի Գաբարդին, որը հունիսի 30-ին հրաժարական էր տվել ամուսնու ծանր հիվանդության պատճառով։

Ամենից շատ դիտված