copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:42 24-08-2021

Եռաբլուրում էի, ինձ մոտեցան երկու երիտասարդ. ցավը խեղդեց կոկորդս. Կարին Տոնոյան

«5165» նախաձեռնության նախագահ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եռաբլուրում էի, ինձ մոտեցան երկու երիտասարդ, խնկարկեցին ու մնացին կանգնած... հետո քիչ ուշ մոտեցան ու հիշեցրին, որ միասին Արևմտյան Հայաստանում ենք եղել, հիշեցի, գրկեցի՝ հայի բույր առա... Մյուսը Հադրութից էր, Տող գյուղից, պատերազմի մասնակցած, բայց ուրիշ բան հիշեցրեց.

- Հիշո՞ւմ եք՝ Մենուան Տումիում Թևանի արձանն էր կանգնեցնում.....

Ցավը խեղդեց կոկորդս, արցունքներ երազելով շշնջացի.

- Մեր չքնաղ Տումիում....

Լռեցինք:

Արմենը արագ-արագ սրբում էր արցունքները... ես արցունք էլ չունեի...

- Մենք էն ինչ երջանիկ էինք Արևմտյան Հայաստանում՝ մեր Հայրենիքում, Կարին Տոնոյան, վստահ էինք, որ անգամ Կարսն ու Վանն ենք հետ բերելու...

- Երջանիկ էինք, բայց չգիտեինք, որ այն այսքան շուտ կարող էին մեզանից խլել ամեն ինչ...

- Ոչ ոք մեզանից չի կարող խլել որևէ բան, եթե մենք թույլ չտանք:

- Դուք երկաթե կամք ունեք, Կարին Տոնոյան:

Լռեցի. «ես երկաթե վրեժ ունեմ»՝ չասացի բայց, իրենք գործ չունեն մեր վրեժից. վրեժը մենք ենք լուծելու:

- Իսկ ես միշտ Կատարո էի գնում,- խորը ցավով ասաց հադրութցին:

Խոսքերում հրաժեշտ լսեցի, սիրտս կուչ եկավ.

- Էլի ես գնալու, միասին ենք գնալու, անունդ ինչ է:

- Ավետիս:

- Այ հենց հաղթանակի ավետիսն էլ դու կբերես ինձ, ու միասին կբարձրանանք Կատարո....

Աչքերում հուսավառ ու կարոտած ժպիտ եմ տեսնում:

- Տղաներ, ամուր եղեք, դուք իրավունք չունեք կոտրվելու, մենք դեռ մեր վերջին կռիվը չենք տվել,- ժպտում եմ մի կերպ,- հավաքվեք, եկեք «Հայ ասպետ», շատ գործ կա անելու... մեր գլխավոր կռիվը մոտ է:

Բաժանվեցինք....

Ես ձեր ցավը տանեմ, տղերք, չկոտրվեք, միայն թե չկոտրվեք...»:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան