Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:00 23-09-2024

Լեգենդը, թե Երևանում օդի որակը շատ վատն է, մեր 117 սարքերը հերքում են. Ավինյան

Օգոստոս ամսվա կտրվածքով Երևան քաղաքում տեղադրված օդի մոնիթորինգի 85 կայաններից ստացված տվյալների համաձայն, օդում p.m 2,5 (կամ մանրահատիկ փոշու) պարունակությունը կազմել է 12.3 միկրոգրամ/մ.խ, ինչը չի գերազանցում օրենսդրությամբ սահմանված սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ 35 միկրոգրամ/մ.խ.: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ:

Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ այստեղ մեծ խնդիր կա. «Ամենամեծ խնդիրն այն է, որ երկու պետական մարմին՝ Հիդրոօդերևութաբանության ՊՈԱԿ-ը և մենք, իրարից տարբերվող տվյալներ ենք տալիս: Ես օնլայն տեսնում եմ մեր սարքերի տվյալները: Այն, ինչ տալիս են մեր սարքերը, ավտոմեքենաների սարքերով էլ հաստատվում են: Այսինքն այն տարաբնույթ քննարկումները և այն լեգենդը, որ Երևանում օդի որակը շատ վատն է, մասնավորապես, շատ փոշոտ է, փոշու հիմնական ցուցիչը p.m 2,5 ցուցիչն է, որը այս սարքերով արդեն որերորդ ամիսն է կամ ցածր փոշոտվածություն են ցույց տալիս, կամ միջին փոշոտվածության ամենացածր շեմը: Որևէ՝ տրամաբանական հիմնավորում ևպատճառ չեմ կարողանում գտնել, բացի այս մեթոդաբանական տարբերություններից»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ տեղադրված սարքերի թիվն այս պահին 117 է, ու 117-ը միաժամանակ չեն կարող սխալ տվյալ ցույց տալ:

Ավինյանը նաև նշեց, որ կարող են մտնել, Yerevan.am կայքում հասանելի դրված են այս բոլոր սարքերը, և տեսնել, թե ինչ փոշու պատկեր ունենք Երևանում։

Ամենից շատ դիտված

22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
16:59 «ՀԷՑ-ը գցել են իրենց ոտքին». ՊԵԿ-ն արդեն 78 մլն-ով տուգանել է Ռոմանոս Պետրոսյանի հիմնարկը
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում
11:56 Ընտրեցինք Փաշինյանին, որ մեզ էս օրը քցի՞․ ակցիայի մասնակից
09:41 Զինծառայող է մահացել․ ՊՆ