Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 14 ժամ առաջ - 20:28 19-08-2026

Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան

Դեբեդը 60 մետրով խորացել է Հայաստանի տարածք, վարարումներից ՀՀ տարածքն ամեն տարի ավելի է փոքրանում։ Այս վերտառությամբ գրառում է ատարել Ոսկան Սարգսյանը։

«Տարիներ առաջ հայ-վրացական հանդիպում է եղել, որի ժամանակ հայ գիտնականներից մեկը ցույց տալով քարտեզն՝ ապացուցել է, որ Դեբեդի հունը փոխվելու հետեւանքով գետը Նոյեմբերյան համայնքի տարածքում մոտ 60 մետր խորացել է հայկական ափում: Համապատասխան չափով Հայաստանի տարածքը փոքրացել է:

Վաղուց Դեբեդի աջ՝ հայկական եզրին ափապաշտպան աշխատանքներ չեն կատարվում, իսկ վրացիներն իրենց ափը ամրացնում են խոշոր քարաբեկորներով, ափի մոտ՝ ավելի մանր քարերով (լուսանկարում)։

Հորդ աձրեւներից գոյացած սելավներից գետը վարարում է, ափն ավերելով, քշում-տանում է հողի մեծ զանգված: Հայաստանի տարածքը փոքրացել է նաեւ Նոյեմբերյան համայնքի Դեղձավան գյուղում, ու 50 հեկտար հողատարածք գտնվում է հայ-վրացական սահման հանդիսացող փշալարից այն կողմ: Այդ 50 հեկտարից 45-ը համայնքային նշանակության խոտհարքներ եւ արոտավայրեր են: Մնացած 5 հեկտարը սեփականաշնորհված վարելահող է:

Դեղձավանցիները ռիսկ չեն անում փշալարից այն կողմ գտնվող հողերը մշակել, վախենում են բռնվել վրացի սահմանապահների կողմից եւ խոշոր տուգանքների ենթարկվել: Նման իրավիճակը գոյություն ունի 2007 թվականից: Փշալարից այն կողմ գտնվող տարածքները Դեղձավանի ամենաբերրի հողերն են:

Ընդհանուր առմամբ այս խնդրի պատճառով տուժում է 18 դեղձավանցի»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը