copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 12:46 22-09-2024

Իրանը ներկայացրել է նորագույն հարձակողական ԱԹՍ, «Ջիհադ» և «Զուհաիր» բալիստիկ հրթիռներ

Թեհրանում, ի պատիվ Սրբազան պաշտպանության շաբաթվա, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ներկայությամբ տեղի է ունեցել Իրանի զինված ուժերի հանդիսավոր զորահանդես։ Փոխանցում է Tert.am-ը։

Միջոցառման ժամանակ առաջին անգամ ցուցադրվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նորագույն կամիկաձե հարձակողական անօդաչու թռչող սարքը՝ «Շահեդ-136Բ»:

Բացի այդ, ներկայացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հեղուկ վառելիքով գործող նորագույն բալիստիկ հրթիռը՝ «Ջիհադ»-ը։ Այն հագեցած է հզոր պայթուցիկ լիցքով անջատվող մարտագլխիկով և ունի 1000 կիլոմետր հեռահարություն։

Նարկայացվել է նաև «Զուհաիր» մարտավարական բալիստիկ հրթիռը՝ 500 կմ հեռահարությամբ: Ինչպես նկատում է աղբյուրը, տարածաշրջանում ամերիկյան բազաները գտնվում են այս հրթիռների շառավղում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին