copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:00 15-02-2021

ԻՐԱՆԻՑ «ՀՄԵՅՄԻՄ» ԱՎԻԱԲԱԶԱ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԳԱՂՏՆԻ ՈՒՂԵԲԵՌԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲԱԼԻՍՏԻԿ ՀՐԹԻՌՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿԻ

Իրանի ռազմական փորձագետները գրում են, որ առաջին անգամ իրանական ինքնաթիռները վայրէջք են կատարել «Հմեյմիմ» ռազմաբազայում: Նախկինում վերջիններս միշտ օգտագործել են Դամասկոսի միջազգային օդանավակայանը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով իսրայելական հարձակումները, կարող էր որոշում ընդունվել հռթիռների փոխադրումներ իրականացնել ռուսական ավիաբազայի միջոցով:

Փետրվարին Իրանը երկրի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում մի շարք գործողություններ է իրականացրել ջիհադ ծայրահեղականների դեմ՝ հիմնականում ԱԹՍ-ների միջոցով: Սակայն Թեհրանը թույլատրել է նաև կիրառել կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ: Ինչպես հաղորդում է avia.pro հրատարակությունը, հնարավոր է հենց այդպիսի ուղեբեռ է իջեցվել Հմեյմիմ» ռազմաբազայում:

Հարկ է նշել նաև, որ գաղտնի ուղեբեռի հետ կապված Իրանը պաշտոնական հայտարարություններ չի արել:

Նախորդ շաբաթ իրանական ռազմական բեռնատար ինքնաթիռները հիմնականում վայրէջք են կատարել ռուսական ավիաբազաներում: Տեղեկություններ կան, որ Իրանը մտադրված է մի շարք զանգվածային հարվածներ հասցնել ջիհադական հիմնական թաքստոցներին՝ վերացնելով զինամթերքներով պահեստներն ու կապի միջոցները:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում