Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:47 20-09-2024

Մինչև սեպտեմբերի 24-ը մայրաքաղաքում կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոնը

«Երևան կլասիկ ֆեստ». մինչև սեպտեմբերի 24-ը մայրաքաղաքում կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոնը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մշակութային նախագիծը Երևանում առաջին անգամ է անցկացվում. մեկնարկը տվել էր «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

Հաջորդող երկու օրերին հանդիսատեսին էր ներկայացել Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի աշխարհահռչակ ակադեմիական նվագախումբը՝ Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի գլխավոր դիրիժոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ալեքսեևի ղեկավարությամբ: Համերգի չորրորդ օրն էլ բեմը Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախմբինն ու երգչախմբինն էր:

Սեպտեմբերի 24-ին Թումանյանի անվան զբոսայգում ժամը 20:00-ին երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին կրկին սիմֆոնիկ տրամադրություն է սպասվում, այս անգամ Միլանի Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախմբի ձեռագրով:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան