Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:16 17-09-2024

Ընդդեմ անձրևի․ Սամվել Ալեքսանյանի գույքն ավելի կարևոր է, քան Երևանի տեսքը

Մաշտոցի պողոտայի գետնանցումի վերևում՝ «Մալիբու» այգու հարևանությամբ, տեղադրվել են ռեզինե պատնեշներ, որոնք անձրևաջրերից պաշտպանվելու համար են։

Oragir.News-ը կապվեց Երևանի քաղաքապետարանի հետ՝ պարզաբանում ստանալու համար, թե արդյոք ռեզինե պատնեշների հեղինակը քաղաքապետարա՞նն է, իսկ եթե ոչ, տեղյա՞կ է, թե ով է տեղադրել դրանք, և արդյոք ունեցե՞լ է քաղաքապետարանի թույլտվությունը։

Քաղաքապետարանից խոստացան պատասխանել Oragir.News-ի հարցերին, սակայն մինչև աշխատանքային օրվա ավարտը չպատասխանեցին։

Ենթադրաբար ռեզինե պատնեշների հեղինակը Սանվել Ալեքսանյանն է, ով Սիթիի տարածքը անձրևաջրերից զերծ պահելու համար է տեղադրել դրանք։ Պատնեշները փչացրել են տարածքի տեսքը, և մարդկանց համար աճոռնիի տեսարան է բացվում ամեն անգամ գետնաանցումից բարձրանալիս կամ մտնելիս։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում տեղացող անձրևները խնդիրներ են առաջացնում Երևան քաղաքի բնակիչների համար։ Քաղաքը րոպեների ընթացքում վերածվում է օվկիանոսի։

Մաշտոցի պողոտան ևս բացառություն չէ և զերծ չի մնում տեղացող անձրևի բացասական հետևանքներից։ Գետնանցումում լցված ջուրը ծածկում է այնտեղ գտնվող խանութները, այդ թվում՝ «Երևան սիթին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել