Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:25 17-09-2024

Երևանյան ջրհեղեղների գլխավոր «հովանավորը» «Վեոլիա Ջուրն» է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ամեն անգամ հորդառատ անձրեւներից հետո Երեւանը վերածվում է «Հայկական Վենետիկի»: Ամեն ինչ թերեւս իսկապես գեղեցիկ կլիներ, եթե յուրաքանչյուր անձրեւից հետո ողջ Երեւանով խայտառակ իրավիճակ չստեղծվեր: Անձրեւաջրերը հեղեղում են փողոցները, խանութները, տները, իսկ մարդկանց ավտոմեքենաներն անցնում են ջրի տակ: Համապատասխան կառույցներն էլ, մեկը մյուսի վրա մեղքը բարդելով, խուսափում են պատասխանատվությունից: Երբ խնդրի առնչությամբ դիմում ենք քաղաքապետարան՝ հասկանալու, թե ի վերջո ով է պատասխանատու իրավիճակի համար, երբ կվերանա այս խայտառակ դրությունը, ուղղորդում են «Վեոլիա ջուր»՝ պարզաբանելով, որ նրանք են ջրահեռացման գործընթացի պատասխանատուն: Այս խնդիրը, թերեւս, շատ խոր արմատներ ունի:

Նախ՝ Երեւանում տասնամյակներով քաղաքաշինական պլանավորում չի իրականացվում, ինչը թույլ կտար խուսափել նման իրավիճակներից, բացի դրանից՝ մայրաքաղաքում ջրատար խողովակներն ու կոյուղատարները եւս խայտառակ վիճակում են. անհիշելի ժամանակներից դրանք չեն թարմացվել, չեն նորոգվել, այդ պատճառով էլ նախատեսված գործառույթները պատշաճ չեն իրացնում: Մայրաքաղաքում հատկապես վերջին տարիներին նորակառույց բազմաթիվ բնակարաններ եւ շինություններ են ավելացել, որոնք նույնպես միացված են այդ անբարեկարգ վիճակում գտնվող ջրատար խողովակներին: Արդարության համար նշենք, որ հորդառատ անձրեւները սպառնալիք են անգամ եւրոպական շատ զարգացած երկրների, խոշոր քաղաքների համար, որտեղ նույնպես անձրեւներից հետո հեղեղ է առաջանում:

Մասնավորապես, երկու օր է, ինչ հեղեղված են Լեհաստանի, Ռումինիայի, Հունգարիայի, Սլովակիայի եւ հատկապես Չեխիայի շատ քաղաքներ, գյուղեր:
Երեւանում, իրապես, խնդիրները բազմաթիվ են, որոնց մեջ ամենից հրատապ լուծում պահանջողն էլ հենց ջրատար համակարգի արդիականացնումն է եւ հեղեղներին վերջ դնելը, իսկ դրա համար քաղաքապետարանը պարտավոր է քաղաքային պլանավորման նոր եւ արդյունավետ ծրագիր մշակել. մինչդեռ նույն քաղաքապետարանը ստիպված է հարկատուներիս փողերով ձեւավորված Երեւանի բյուջեից գումարներ ծախսել՝ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման կամ կանխման համար, որոնց պատասխանատուն նույնիսկ ինքը չէ:»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
22:17 Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ Ավանեսյան
20:24 Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան
20:05 Իմ WhatsApp համարով բացվել է կեղծ հաշիվ․ այս արտահայտությունն ուղղված է Նիկոլ Փաշինյանին
13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
21:10 Ալիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»
23:17 ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից