copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:22 13-09-2024

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Սնուպ Դոգի չկայացած համերգի ֆինանսավորման վերաբերյալ

Հայտնի ռեփեր Սնուփ Դոգի՝ դեռևս անցած տարի նախատեսված, բայց չկայացած համերգի կազմակերպման ֆինանսավորման վերաբերյալ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով, տեղեկանում ենք ՄՊՀ-ի որոշումից։

Նշվում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու հարցը հանձնաժողովը քննարկել է սեպտեմբերի 3-ի նիստում։ Նիստի ընթացքում ներկայացվել է ՄՊՀ համակենտրոնացումների և պետական օժանդակության գնահատման բաժնի` 2024 թ. օգոստոսի 29-ի զեկուցագիրը, որը վերաբերել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակում արտիստ Սնուպ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով 2023 թ. ստեղծված «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ առերևույթ արգելված պետական օժանդակության տրամադրմանը:

Խոսքը «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում՝ համաշխարհային արտիստ Սնուփ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը օժանդակություն տալու մասին է։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արձանագրում է՝ օժանդակության տրամադրման հարցում դրսևորվել է ընտրողականություն, քանի որ ծրագրի իրականացումը վստահված է մեկ տնտեսավարող սուբյեկտի՝ առանց մրցույթի: Փաստացի՝ առկա է դե յուրե ընտրողականություն, որի դեպքում օժանդակությունը նախատեսվում է տրամադրել միայն որոշակի սուբյեկտների, ինչն ուղղակիորեն բխում է օժանդակության տրամադրման հնարավորություն նախատեսող իրավական նորմից:

Ըստ ՄՊՀ-ի որոշման՝ «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրված պետական ֆինանսավորումը օրենքի իմաստով հանդիսանում է պետական օժանդակություն, որն առերևույթ կարող է պարունակել արգելված պետական օժանդակության տրամադրման հատկանիշներ: ՄՊՀ-ն անհրաժեշտ է համարում վարույթ հարուցել՝ տնտեսական մրցակցության բնագավառում արգելված պետական օժանդակության տրամադրման հանգամանքները պարզելու նպատակով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել