copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:41 13-09-2024

ՀՀ-ում չհաշվառված քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման. ՆԳՆ

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման ՀՀ ոստիկանությունում՝ քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում և թղթային տարբերակով, որոնց կարգը սահմանում է Կառավարությունը: Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ չհաշվառված քաղաքացիական զենքերը քաղաքացու կողմից իրավապահ մարմիններին կամովին ներկայացվելու դեպքում, համապատասխան քրեադատավարական ընթացակարգով անցնելուց և վարույթ իրականացնող մարմնի կողմից քրեական վարույթը կարճելու վերաբերյալ որոշումից և օրենքով սահմանված կարգով զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո, ոստիկանությունը զենքը հաշվառում և տրամադրում է քաղաքացուն՝ համապատասխան թույլտվությամբ:

Ելնելով վերոհիշյալ իրավակարգավորումներից՝ բոլոր անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում վերաբնակեցված մեր հայրենակիցներին, ովքեր իրենց մոտ ունեն (իրենց հետ բերել են Հայաստանի Հանրապետություն) ՀՀ-ում չհաշվառված որսորդական ողորկափող կամ ակոսափող հրազեն, գազային ատրճանակ, ինչպես նաև պարգևատրական զենք, հորդորվում է ի պահ հանձնել ՆԳՆ ոստիկանությանը՝ վերը նշված ընթացակարգերով անցնելուց հետո զենքի հետագա հաշվառման և տնօրինման հարցը որոշելու համար:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան