Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:51 12-09-2024

Առանց հայհոյանքի ու վեճերի․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ամառային արձակուրդներից հետո իշխանության եւ ընդդիմության առաջին հանդիպումը խորհրդարանում՝ հարցուպատասխանի ֆորմատով, երեկ անցավ, մեղմ ասած, հանգիստ, բավականին «ջան-ջիգյար», փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Չնայած Հայաստանի շուրջ եռացող մարտահրավերներին, իշխանությունների ստորագրած սահմանազատման վերաբերյալ խայտառակ կանոնակարգին, խորհրդարանական ընդդիմությունը, ի դեմս «Հայաստան» խմբակցության, այլ՝ կենցաղային, առօրեական հարցերով էր հետաքրքրված, մեկ-երկու բացառությունը չհաշված:

Մասնավորապես, Գառնիկ Դանիելյանը գոռգոռաց, թե ինչու սահմանազատման կանոնակարգում քարտեզ չեք նշել, ասենք` 75 թվականի քարտեզը, որ Ադրբեջանը նոր քարտեզով գա ու նոր պահանջնե՞ր ներկայացնի: Արթուր Խաչատրյանի հարցի մեջ մի թեթեւ անդրադարձ կար սահմանազատման թեմային, սակայն, մեծ հաշվով, իշխանությանը պատին դեմ չտվեցին՝ սահմանազատման նման փաստաթուղթ ստորագրելու եւ պետությունը նոր զիջումների տանելու համար։ Մի քիչ Փաշինյանին նեղեց Ագնեսա Խամոյանը` կրիմինալ իրավիճակի ու Նալբանդյան գյուղում սպանության համար, եւ վերջ: Բայց երկուստեք ավելի մեղմ էին հռետորաբանությունն ու լեքսիկոնը: Դիցուք, Լեւոն Քոչարյանը նախկինի պես Նիկոլ Փաշինյանին «կառավարության գլուխ» չանվանեց, այլ նրա մասին խոսելիս «Հայաստանի Հանրապետության վարչապետ» ասաց։ Իսկ Փաշինյանն էլ ամբիոնից ոչինչ «թափ չտվեց» եւ ոչ մի հիստերիկ ու գռեհիկ պիտակ չօգտագործեց:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել