Խոսք 4 տարի առաջ - 17:44 07-02-2022

Երկուսն էլ հայհոյանքի արժանի են․ քաղաքացիները հավատո՞ւմ են, որ Փաշինյանը հայհոյել է Պուտինին

Antifek.am-ը օրերս գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը ոգելից խմիչքի ազդեցության տակ հայհոյել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին։ Կայքը մասնավորապես գրել էր․

«Ոստիկանապետ Վահե Ղազարյանը Վրաստանի ՆԳ նախարարին հրավիրել է Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 9-րդ հարկում գտնվող «Երեմյան փրոջեքթս»-ին պատկանող «Լիվինգսթոն» ռեստորան։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ճաշին ներկա Նիկոլ Փաշինյանը իր սովորության համաձայն բավականին շատ ալկոհոլ է օգտագործել, հարբել և վրաց պաշտոնյայի ներկայությամբ սկսել է հայհոյել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ՀԱՊԿ-ը, ռուսական քաղաքականությունն առհասարակ։ Վրաստանի ՆԳ նախարարն ապշել է Նիկոլ Փաշինյանի պահվածքից, թե ինչպես կարող է երկրի վարչապետը մեկ այլ պետության ներկայացուցչի և ճաշին ներկա մարդկանց մոտ «վերջին» հայհոյանքները տալ այլ պետության ղեկավարին։ Տևական ժամանակ Փաշինյանի հայհոյանքները լսելուց հետո զարմացած Գոմելաուրին Վահե Ղազարյանին ակնարկել է, որ անհարմար իրավիճակ է, չի ցանկանում լսել Փաշինյանի հայհոյանքներն՝ ուղղված այլ պետության ղեկավարին, խնդրել է, որ կամ ինքը լքի սեղանը, կամ Փաշինյանը։ Ի վերջո, սեղանը լքել է Փաշինյանը”,- գրել էր Antifek.am-ը։

Հրապարակումից որոշ ժամանակ անց դրան արձագանքել է ՔՊ հովանու ներքո գործող «civic.am»-ը. «Հայտնի շրջանակն այս անգամ տարածեց, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի ՆԳ նախարարի հետ ռեստորանում մասնակցել է ճաշի, որի ընթացքում միջադեպ է գրանցվել, և Նիկոլ Փաշինյանը «հարբել է և հայհոյել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին», ինչին վրացի նախարարը չի դիմացել։ Մի կողմ թողնենք, որ այս մառազմը արդեն օգտագործված սցենար է, որի նպատակը ռուսական լսարանում վարչապետին և Հայաստանի իշխանություններին վարկաբեկելն ու հեղինակազրկելն է։ Բայց դա անել նման ապիկար ձևով, պարզապես անընդունելի պետք է լինի անգամ պատվիրատուների համար։ Civic.am-ը պարզեց, որ վերոնշյալ ընթրիքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել։ Մասնակցել են այլ պաշտոնյաներ»,- գրել է «civic.am»-ը։

Այս թեմայի շուրջ Oragir.news-ը հարցում անցկացրեց քաղաքացիների շրջանում՝ հասկանալու, թե արդյոք հավատո՞ւմ են, որ Նիկոլ Փաշինյանը կարող է հարբել և այդ վիճակում այլ երկրի պաշտոնյայի ներկայությամբ հայհոյել մոլորակի խորոշր գերտերություններից մեկի ղեկավարին։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի