Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:12 11-09-2024

Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը միտված գործընթացը

Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի ԱԳ և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ շարունակել զարգացնել համագործակցությունը ոլորտային ուղղություններով: Երկուստեք ընդգծվել է հատկապես տնտեսության ու առևտրի բնագավառում համագործակցության ծավալների ընդլայնման նպատակով լրացուցիչ համատեղ ջանքերի կարևորությունը։ Նախարարներն անդրադարձել են նաև երկու երկրների մայրաքաղաքներում ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչությունների բացման պայմանավորվածության կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը միտված գործընթացը։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՀՀ հետ վիզաների ազատականացման երկխոսության մասին որոշումը փաստացի կայացվեց ԵՄ խորհրդում Հունգարիայի ընթացիկ նախագահության ժամանակ՝ հույս հայտնելով, որ նախագահության հաջորդ ամիսների ընթացքում ևս հաջողությամբ կընթանան ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի ընդլայնման, համապատասխան փաստաթղթի հաստատման ուղղությամբ բանակցությունները:

Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանը վերահաստատել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում հայկական կողմի մոտեցումը, որն արտացոլվել է խաղաղության պայմանագրի կնքման առաջարկում, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը միտված՝ «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել