copy image url
Ներքին 1 տարի առաջ - 00:25 10-09-2024

Բոլոր հարցերը լուծել ենք, մնաց «հացելը»․ Ֆեյսբուքը քննարկում է Փաշինյանի գրառումը

Նիկոլ Փաշինյան վաղ առավոտյան ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել լեզվաբանական փոքրիկ «դասընթացով»։ Նա մասնավորապես գրել է․

«Հայերենում «հացել» բայ իրականում կա, որը նշանակում է հաց ուտել, ճաշել: Բայց մեզ անհրաժեշտ է այն օժտել եւս մեկ իմաստով՝ հաց ստեղծել: Ընդ որում, նյութականացման մեղադրանքները տեղին չեն, որովհետեւ մարդն ինքը նյութական է, բայց ոչ զուրկ հոգեւոր, էմոցիոնալ, մշակութային ինքնությունից:

«Այստեղ հաց, այստեղ կաց» հնարավոր կարգախոս-գործելակարգը վերաբերում է նաեւ գրողին, երգիչին, կոմպոզիտորին, դերասանին, փիլիսոփային, նկարչին, ովքեր նաեւ ոչ նյութական արժեքներ ստեղծելով են հացում, այսինքն՝ հաց ստեղծում:

Իսկ մշակութային, հոգեւոր արժեքները մեծամասամբ ստեղծվում եւ փոխանցվում են նյութի կիրառմամբ, նյութական կրիչի միջոցով. գրողը գրում է թղթով, գրիչով կամ համակարգչով, երաժիշտը վերարտադրում է երաժշտական գործիքով, դերասանը ներկայանում է բեմում՝ իր մարմնով ու հագուստներով, նկարիչը նկարում է վրձնով, ներկով ու կտավի վրա:

Էլ չեմ ասում՝ առանց սիրո ոչ մի արժեքավոր բան հնարավոր չէ ստեղծել: Այնպես որ, «Հայաստանի Հանրապետությունում հաց, Հայաստանի Հանրապետությունում կաց» կարգախոսը կարող է լինել այն բանաձեւը, որը կմիաձուլի, մեկը կդարձնի ժողովրդական եւ պետական պատկերացումները»:



Գրառումը ֆեյսբուքահայության հերթական քննարկման թեման է դարձել։ Օգտատերերի մեծամասնությունը հումորով է վերաբերվել վարչապետի գրառմանը։

Ստորև ներկայացնում ենք մեկնաբանություններից մի փունջ․









Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին