copy image url
Ավելին 4 տարի առաջ - 14:57 28-06-2022

Ֆեյսբուքը սահմանափակել է Oragir.news-ի հասանելիությունը, ակնկալում ենք մեր ընթերցողների աջակցությունը

Oragir.news-ի հարգելի՛ ընթերցողներ, «Ֆեյսբուք» սոցիալական հարթակը Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի լուսանկարը տարածելու պատճառով սահմանափակել է մեր էջի հասանելիությունը։

Մենք տևական ժամանակ զրկվել ենք նաև մեր ֆեյսբուքյան էջում ուղիղ միացումներ հեռարձակելու հնարավորությունից։ Մեր ընթերցողներին խնդրում ենք աջակցել լրատվամիջոցին, տարածել մեր ֆեյսբուքյան էջը կամ այնտեղ հրապարակված լրատվական նյութերը, խթանել էջի առաջխաղացումը, հավանել մեր ֆեյսբուքյան էջը և այն կիսել ընկերների հետ, որպեսզի «Ֆեյսբուքի» սուբյեկտիվ որոշման հետևանքով մեր կրած վնասը որոշակի առումով վերականգնվի, իսկ մեր ընթերցողները շարունակեն տեղեկանալ կարևոր իրադարձություններին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է