Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 20:30 05-09-2024

Մեզ խաբված ենք զգում, բայց սպասելի էր, որ Հայաստանն Ադրբեջանին միջանցք կտա․ հարցում

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հանրությանը վստահեցնում էր, որ որևէ միջանցք Ադրբեջանին չի տրամադրվելու։ 4 տարի անց, սակայն, հայտնի դարձավ, որ հայկական կողմն ի վերջո տեղի է տվել և համաձայնել է թշնամուն միջանց տրամադրել։ Նախօրեին ՀՀ խարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարեց, որ հայական կողմը բանակցությունների ժամանակ քննարկել է դեպի Նախիջևան տանող ճանապարհի վերահսկողությունը արտասահմանյան որևէ ընկերության պատվիրակելու հարցը։

Oragir.News-ը անցորդներից հետաքրքրվել է՝ արդյո՞ք իրենց խաբված են զգում, քանի որ 4 տարի շարունակ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վստահեցնում էր, որ որևէ միջանցք Ադրբեջանին չեն տրամադրելու։

Քաղաքացիներից մեկն ասաց, որ երբևէ չի հավատացել Նիկոլ Փաշինյանին, և իրեն խաբված չի զգում․ «Ոչ աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին, դեմ եղել եմ, կամ և կլինեմ, դրա համար էլ ինձ խաբված չեմ զգում, 2018 թվականից սպասելի էր, որ միջանքը Ադրբեջանին կտրամադրվի»։

«Տա Աստված մեր երկրի ժողովուրդը շատ չհիասթափվի, ու մնան Հայաստանում։ Հիմա մեզ ինչ անում են՝ քիչ են անում, վստահ եմ՝ հացը 100 դոլար էլ դառնա, մի ամբողջ ընտանիք աշխատելու է այդ 1 հացի համար, ու ձայն չեն հանելու»,- ասաց մի կին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի