copy image url
Ներքին Միտք 3 ամիս առաջ - 22:55 27-05-2026

Ադրբեջանին ընկեր-բարեկամ եք հռչակում, անվտանգության երաշխավորի կարգավիճակ տալիս. ձեզանից ամեն ինչ սպասելի է՝ ամենասարսափելին

Թե բա՝ «ձեր բանակ կոչված փլատակը»: Փլատակը ձեր ուղեղներում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Փլատակներ փնտրեք ձեր նախընտրական ծրագրերում, անվտանգության հայեցակարգում, փուչիկ գաղափարներում։

Փլատակները ձեր մտքերում են, ձեր գաղափարներում, ձեր սրտերում։

Փլատակը ձեր համակարգն է, ձեր ինստիտուտները, ձեր բերած բարքերն ու կանոնները։
Ի դեպ, այդպես էլ չասացիք՝ Ջերմուկի «սովածացած ադրբեջանցիներն» ի՞նչ եղան։ Վերջը կերակրեցի՞ք, դզեցի՞ք-փչեցի՞ք, կարող է՞ վաղվա զորահանդեսին էլ մասնակցեն։

Ի՞նչ իմանանք։ ՀՀ ինքնիշխան տարածքում են՝ զինված։ Ադրբեջանին արդեն ընկեր-բարեկամ եք հռչակում, անվտանգության երաշխավորի կարգավիճակ տալիս։ Ձեզանից ամեն ինչ սպասելի է՝ ամենասարսափելին։

ՀԳ. Երևի անիմաստ է հարցնել` տեսնես ի՞նչ են մտածում «փլատակներում» ծառայած այն սպաները, հրամանատարները, ովքեր ժամանակին մարտական գերազանց ուղի են անցել, սակայն շարունակում են «պատիվ առնել» զինծառայությունը առաքելությունից շարքային աշխատատեղի վերածածներին»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի