Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:45 04-09-2024

Ինչու՞ էր «Նոա»-«Ռուժոմբերոկ» խաղի ժամանակ հոսանքազրկվել մարզադաշտը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Օգոստոսի 20-ին «Նոա»-«Ռուժոմբերոկ» ֆուտբոլային ակումբների խաղի ժամանակ մարզադաշտի հոսանքազրկման պատճառը, պարզվում է, իշխանականներին փոխկապակցված ընկերության կողմից մարզադաշտի կառուցումն է։ Այսինքն՝ իշխանության հետ ԽԾԲ-ի գործոնով կատարված գործարքները ոչ մի կերպ լավ ազդեցություն չեն ունենում։

«Հետք»-ը գրել էր. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) 2021 թ.-ին կազմակերպել է Աբովյանի մարզադաշտի նորոգումը։ Այն արժեցել է 783 միլիոն դրամ` 1.5 մլն դոլար, որը ֆինանսավորել է ՈՒԵՖԱ-ն։ Մարզադաշտը վերակառուցել եւ նորոգել է մի ընկերություն, որը կապվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Իհարկե՝ ՀՖՖ նախագահի քավորությամբ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մարզադաշտի վերանորոգման համար մրցույթին մասնակցել է եւս մեկ ընկերություն, որն առաջարկել է մարզադաշտը վերակառուցել 50 մլն դրամ էժան գնով։ «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ մարզադաշտի վերակառուցման մրցույթը հաղթելու գործում միջամտել է նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը: Մենք Արմեն Փաբուխչյանից փորձեցինք ճշտել, թե անուղղակի կերպով ի՞նչ աղերսներ ունի Աբովյանի մարզադաշտը վերանորոգող ընկերության հետ։

«Վերանորոգման համար հայտարարված մրցույթին ընկերություններից մեկը հաղթած ընկերության առաջարկած արժեքից 50 մլն դրամ էժան գնով է առաջարկել կառուցել, սակայն Ձեր հովանավորությամբ հաղթել է 783 միլիոն դրամ առաջարկած ընկերությունը», ի պատասխան՝ փոխաղաքապետը ասաց. «Առաջին անգամ եմ լսում այդ մասին, մյուս կողմից՝ կցանկանամ տեղեկանալ, թե դա ի՞նչ ընկերություն է, ո՞ւմ է այն պատկանում եւ ինչպե՞ս է հնարավոր այդ ամենը կապել իմ անձի հետ։ Բացարձակ տեղեկացված չեմ»,- պատասխանեց Փամբուխչյանը։

Նա թեեւ նրբորեն անտեղյակ է ձեւանում, սակայն իշխանության կողմից նման հարցերում ներգրավված լինելն արդեն սովորական է դարձել, երբ նշում են՝ կապ չունեն կառուցապատման հետ, սակայն ներգրավված անձը հորեղբայրն է կամ հորեղբորորդին, ընկերը կամ ընկերոջ հարեւանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից