copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 10:02 03-09-2024

US Open. Յանիկ Սիները դուրս եկավ 1/4 եզրափակիչ և կմրցի Դանիիլ Մեդվեդևի հետ

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Իտալացի թենիսիստը 1/8 եզրափակիչում 7:6 (7:3), 7:6 (7:5), 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 14-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլին։

Յանիկ Սիների հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 5-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը, որը 6:0, 6:1, 6:3 հաշվով պարտության էր մատնել աշխարհի 34-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 75 միլիոն դոլար է։