copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 09:13 03-09-2024

ԵՊՀ ներկայիս ղեկավար կազմը ձևավորվել է հայտնի «տրոյկայի» ջանքերով

Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Շատերը վրդովվեցին՝ տեղեկանալով Աբրահամ Գասպարյանին և Մենուա Սողոմոնյանին Համալսարանից դե ֆակտո հեռացնելու մասին (դե յուրե՝ դասավանդած առարկաներն ուսումնական ծրագրերից հանվում են, և այդ հիմքով նոր պայմանագիր չի կնքվում): Պարզ է, որ բուն պատճառը նրանց քաղաքական հայացքներն են։
Բայց վրդովմունքի ու «դատապարտման» ալիքի մեջ կարծես աչքաթող է արվում երկու կարևոր փաստ, և հիմա ուզում եմ լրացնել այդ բացը.

1) Նման «օպերացիա» իրականացնելու հարցում առաջնային դեր ունի կոնկրետ ֆակուլտետների ղեկավար կազմը։ Եթե պինդ լինեն, ապա ոչ մի բուհի ղեկավարություն չի կարողանա հեռացնել որևէ դասախոսի։

2) ԵՊՀ ներկայիս ղեկավար կազմը ձևավորվել է հայտնի «տրոյկայի» ջանքերով։

Նրա՛նց ենք մոռանում։ Օրինակ, մոռանում են «զավթիչ տրոյկայի» անդամ, գերագույն հեծանվորդի օգնական Եղիշե Կիրակոսյանին, որը փայլուն օրինակ է այն իրողության, որ մարդը կարող է լինել փայլուն մասնագետ, բայց իր գիտելիքն ու դրա հետևանքով ձևավորված հեղինակությունը ծառայեցնել գերագույն չարիքին (ձեռի հետ էլ՝ փոքր հարցերում երբեմն դրսևորել հանրօգուտ վարքագիծ)»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել