copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:41 30-08-2024

Այն, ինչ բարբաջում են այս պարոնայք, հատուկ դեզինֆորմացիոն դիվեսիա է․ Անուշ Սեդրակյան

Վելուծաբան Անուշ Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մեր ԱԳՆ հայտարարությունը Բուլղարիայի սահմանին կատարվածի վերաբերյալ չի համապատաախանում իրականությանը,
ճիշտ այնպես, ինչպես ՊՆ հայտարարությրնները սահմանամերձ իրավիճակի մասին, ճիշտ այնպես, ինչպես քաղաքապետարանի հայտարարությունը տրանսպորտի մասին և այլն այլն:

Հիմա ականատեսների աչքերով պատմեմ եղելությունը:

Հայ զբոսաշջիկները հատել են Բուլղարիայի սահմանը, որից հետո տառացիորեն ենթարկվել են արժանապատվությանը հարվածների և արհամարհական վերաբերմունքի:

Նրանց կենտրոնացրել են մի տարածքում, ուր ինտերնետ կապ չկար:

Հատ-հատ քրքրել են ճամպրուկները և ձեռքի պայուսակները, երբեմն հագի սպիտակեղենը:

Ոչ մի սնունդ չեն ապահովել:

Պատճառաբանել են, որ այդ մադիկ Բուլղարիայից հետո ուրիշ տեղ պիտի թռչեն:

Ով որ ուիշ տեղ չուներ թռնելու, ասել են, որ Բուլղարիայի ներսում նրանք հյուրանոց փոխելու իրավունք չունեն:

Հրաժարվել են թարգմանիչ տրամադրել:

ՀՀ-ի դեսպանատան ներկայացուցիչը բացատրել է, որ բուլղարացիները ճիշտ են, հյուրանոց (հյուրանոց Կառլ, Բուլղարիայի մեջ փոխելու իրավունք չկա):

Անձնագրերը հավաքել են ու երկար ժամանակ չեն տվել:

Հյուրանոցների և ետդարձի տոմսերի գումարնեը կորել են:

Ես նույնիսկ ԱԳՆ-ից չեմ ուզում ստանալ բացատրություն առ այն, թե էդ ոնց եղավ, որ շենգենի ազատ տեղաշարժի օրենքները կոնկրետ Հայաստանի պարագայում ի չիք են լինում:

Ես չեմ ուզում նույնիսկ Բուլղարիայի դեսպանատնից բացատրություն ստանալ,թե ինչու դեսպանատան ներկայացուցիչները զօր ու գիշեր չէին թակում պատկան մարմինների դռները,կամ գոնե չէին գտնվում խցերում ծվարած,իրենց սեփական փողով սնունդ հայթայող քաղաքացիների կողքին:

Ես ուզում եմ,որ բարևի և շփման իրավունքից զրկվեն այն մարդիկ,որ խելոք տեսքով 150 000 և ավելի դիտումներով ամեն օր ապակողմնորոշում են մեր ժողովրդին ստահոդ ճառերով ,թե իբր գնում ենք Եվրոպա:

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների համար նոր համակենտրոնացման ճամբարի նախադեպ է սա:

Արցախի օրինակով համոզվում եմ, որ այն, ինչ բարբաջում են այս պարոնայք, հատուկ դեզինֆորմացիոն դիվեսիա է:
Հաղթելու ենք-պարտվեցինք:

Արցախը Հայաստան է-Արցախն Ադրբեջան դարձավ:

Հիմա էլ գնում ենք Եվրոպա-....

Առաջին կանգառը Հյուսիսային Կորեա»:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը