copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:31 16-11-2021

Եվ այսօր նախկին կոմունիստը բարբաջում է Ռուսաստանի դեմ․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանում մի «անմահ» քաղաքական գործիչ կա։Սույն գործիչը ԽՍՀՄ տարիներին եղել է ակտիվ կոմերիտական, հետագայում ՀԿԿ անդամ։ Տիրապետելով քծնանքի բարձրագույն մեթոդներին,ներկայանալով որպես մարքսիզմ-լենինիզմի նվիրյալ, նա մեծ առաջընթաց է ունեցել կուսակցական շարքերում, դառնալով գործարանի կոմկուսի քարտուղար, ՀԿԿ կենտկոմի տեսուչ, շրջկոմի քարտուղար։

1990թ․ զգալով քաղաքական փոփոխությունները, սույն գործիչը արագ կողմնորոշվեց և դարձավ ՀՀՇ համակիր։ Շարունակելով իր քծնանքի արվեստը, նա դարձավ պատգամավոր, նշանակվեց մարզպետ։ Որոշակի տարիներ, չնայած նրա անդուլ փորձերին, նրան բանի տեղ դնող չկար։ Վերջապես, նորից եկավ նրա ժամանակը։ Քծնելով նոր իշխանությանը, նա նորից դարձավ պատգամավոր։

Եվ այսօր նախկին կոմունիստը բարբաջում է Ռուսաստանի դեմ։ Ունենալով բազմամյա հոտառություն և քծնանքի փորձ, պարզ է, որ նա առանց համաձայնության և հրահանգի նման ելույթներ չէր ունենա։ Այս անսկզբունք, ողորմելու համար, Արցախ, Սյունիք, հայրենիք արժեքներ գոյություն չունեն, միայն անձնական բարեկեցություն, ուրիշ ոչինչ։ Այդ գործչի անունն է Վիգեն Խաչատրյան»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում