Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 11:57 30-08-2024

Քարով 2 անգամ խփել էր գլխին և սպանել. 36-ամյա տղամարդու սպանության կազմակերպման մեջ կասկածվում է նաև նրա կինը

Հուլիսի 27-ին, ժամը 22.45-ին, մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ 31-ամյա կինը ոստիկանության Նոր Նորքի բաժնում տվեց հաղորդում, որ նախորդ օրը, երեկոյան ժամը 8-ի սահմաններում, ամուսինն ընկերների հետ մեկնել է Կոտայքի մարզ, Ձորաղբյուր և Ողջաբերդ տանող ճանապարհների խաչմերուկում իջել մեքենայից, գնացել անհայտ ուղղությամբ և այլևս չի վերադարձել:

Անհետ կորչելու վերաբերյալ նաև զանգվածային լրատվության միջոցներով ու համացանցով տարածվեց տեղեկություն, սակայն 36-ամյա Իշխան Սիմոնյանի փնտրտուքն արդյունք չտվեց: Օգոստոսի 2-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ` քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի հատկանիշներով:

«Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումերի արդյունքում ստացանք հավաստի տեղեկություն, որ անհետ կորած Իշխան Սիմոնյանի ընկեր 25-ամյա երիտասարդը կապի մեջ է եղել նրա 31-ամյա կնոջ հետ: Ըստ օպերատիվ տեղեկության` հենց ընկերն էլ կազմակերպել է Իշխան Սիմոնյանի սպանությունը»,-պատմում է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀ բաժանմունքի պետի տեղակալ Գևորգ Հովակիմյանը:

Օրեր տևած համատեղ միջոցառումների, նաև քրեադատավարական որոշակի գործողությունների արդյունքում ուրվագծվեց առանձնապես ծանր հանցագործության նախնական պատկերը:

Ըստ նախնական տվյալների՝ կատարվել էր հետևյալը: Հուլիսի 26-ի երեկոյան 25-ամյա երիտասարդը` իր «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի մեքենայով, Իշխան Սիմոնյանն ու իրենց հետ բնակվող մեկ այլ բնակիչ 36-ամյա տղամարդը, գարեջուր խմելու պատրվակով մեկնում են Կոտայքի մարզի Ողջաբերդ և Գեղադիր գյուղերի միջև գտնվող սար՝ ամայի մի տարածք: Այստեղ երբ Իշխան Սիմոնանը գտնվել է կիսաքնած վիճակում, 25-ամյա երիտասարդը խոշոր քարով երկու անգամ խփում է Սիմոնյանի գլխին ու դեմքին, ինչից նա տեղում մահանում է: Այնուհետև 36-ամյա տղամարդու հետ դիակը տեղափոխում և աղբավայրի մոտակայքում նետում են ձորակը: Նրանց հետագա գործողությունները միտված էին քննության ընթացքը շեղելուն: Դիակը նետելուց հետո 25-ամյա և 36-ամյա տղամարդիկ «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի մեքենան կանգնեցնում են և «Հոնդա» մակնիշի մեքենայով մեկնում այլ տարածք, այսպես ասած՝ ալիբի ստեղծելու նպատակով: Նաև սպանվածի հեռախոսը հաջորդ օրը տանում-թողնում են աշխատավայրում՝ տպավորություն ստեղծելու համար, իբր Իշխան Սիմոնյանն ինքն է այն թողել աշխատավայրում:

Դատարանի որոշմամբ 25 և 36 տարեկան տղամարդկանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 31-ամյա կնոջ նկատմամբ՝ բացակայելու արգելքը: Նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել