copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:57 24-07-2021

Ղրղըզստանի նախկին նախագահը կասկածվում է զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ

Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը կասկածվում է 2020 թվականի հոկտեմբերին Բիշքեկում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Հետաքննության վարկածով, նա փորձել է գրավել իշխանությունը Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի մեկուսարանից ազատ արձակվելուց անմիջապես հետո: Ներկայացված հոդվածի համաձայն՝ նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում. սա նրա դեմ հարուցված վեցերորդ քրեական գործն է:

Հետաքննության վարկածով, Աթամբաևը գործարքի մեջ է մտել նախկին վարչապետ Օմուրբեկ Բաբանովի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ և «բորբոքել բացասական և ագրեսիվ տրամադրություն» իր կողմնակիցների բազմության մեջ, որոնք բողոքում էին հոկտեմբերի 9-ին Բիշքեկի կենտրոնական հրապարակում: Դա, ըստ հետաքննության, հանգեցրել է զանգվածային ծեծկռտուքի, որոնք վերածվել են անկարգությունների՝ հրազենի, քարերի և սալաքարերի բեկորների կիրառմամբ:

Այս իրադարձությունների ընթացքում կրակել են Աթամբաևի մեքենայի վրա, հայտարարվել է, որ նրա դեմ մահափորձ է կազմակերպվել: Իր կողմնակիցների հանրահավաքի մոտ կրակել են նաև նախկին վարչապետ Սապար Իսակովի մեքենայի վրա, որը Աթամբաևի հետ մեկտեղ ազատ էր արձակվել մեկուսարանից:

Նույն օրը Բիշքեկում սահմանվել է արտակարգ դրություն, հայտարարվել է պարետային ժամ, քաղաք են մտցվել զրահամեքենաներ: Աթամբաևը ձերբակալվել է հոկտեմբերի 10-ին: Նախկին նախագահի փաստաբանը պնդում է, որ իրականում հարձակում է իրականացվել քաղաքական գործչի կողմնակիցների վրա, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայությունը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը