copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:30 28-08-2024

Չգիտեմ՝ ինչու են սենց որս սկսել․ ՊԵԿ-ը բլոգերներին հարկում է կամ բացատրություն պահանջում

Ինչպես գիտենք, հունվարի 4–ին ՊԵԿ նախագահը հայտարարել էր, որ սոցհարթակներում գովազդ անողները և բլոգերները չեն կարող ազատ լինել, և նրանց ցանկացած եկամուտ ենթակա է հարկման։

Ըստ պտտվող տեղեկությունների՝ վերջին երկու շաբաթների ընթացքում ՊԵԿ-ը բլոգերներից բացատրություն է պահանջում ամեն արված գովազդի համար, նույնիսկ եթե գովազդը արվել է բարտեր տարբերակով։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանի (Haydalek) հետ:

«Շուրջ երկու տարի է արդեն՝ ես հարկեր եմ վճարում, բայց հիմա ծանուցումներ են գալիս, թե ինչու եք այսինչ story-ն արել, այն գովա՞զդ է և այլն, և այլն։ Չնայած դա ընամենը story է, ու սրճարանն էլ նշած է, բայց, փաստորեն, դա էլ պետք է հարկվի։ Դեռ չենք հասկանում, թե ոնց պետք է լինի, որովհետև բացի բլոգեր լինելուց՝ մենք սովորական քաղաքացին ենք, որ օրինակ՝ որևէ բան հավանում ենք, կարող ենք կիսվել մեր էջում։ Դեռ դրա համար չեմ հարկվել, բայց չենք հասկանում, թե ինչ փող տամ, ինչ հաշիվ դուրս գրեմ, ինչ փոխանցեմ և այլն։ Չգիտեմ՝ ինչու է սենց որս սկսել»,- ասաց բլոգերը։

Բլոգերը նաև հայտնեց, որ նա և իր մյուս բլոգեր ընկերները վաղուց արդեն իրենց կամքով հարկային դաշտ են մտել։

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահը նաև ընդգծել է, որ 2023-ին բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ մարդիկ իրենց սոցիալական ցանցի էջում գովազդներ են տեղադրել և չեն հարկվել, նաև դեպքեր են եղել, որ առցանց իրեր են վաճառել, բայց հարկային դաշտից դուրս են մնացել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը