copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:00 26-03-2025

Oragir.News-ի հրապարակումից հետո ՊՆ-ն Սյունիքում «վհուկների որս» է սկսել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը նախօրեին հայտնել էր, որ ադրբեջանցիները կրակել են Սյունիքի ուղղությամբ, չնայած Հայաստանի պաշտպանության նախարարությունը կտրակապես հերքում է մամուլում առկա նմանաբովանդակ տեղեկությունները։ Գրառմանը կից նաև հրապարակել էինք մեր ընթերցողներից մեկի տրամադրած տեսանյութը, որում ուժգին կրակոցների ձայները շատ պարզ լսելի էին։

Պաշտպանության նախարարությունը շտապեց նաև մեր այս հրապարակումը հերքել՝ հայտնվելով շատ ծիծաղելի իրավիճակում։

«Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու տեսանյութերի տարածումը համացանցում՝ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ Նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում»,- նշվում էր պաշտպանական գերատեսչության հայտարարությունում, որով ըստ էության հաստատում էր մեր հրապարակման իսկությունը։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարությունը չի բավարարվել արծրունհովհաննիսյանական ոճի այս հերքմամբ և Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայերում «վհուկների որս» է սկսել՝ պարզելու համար, թե ով է մեզ փոխանցել հիշյալ տեսանյութը։

Մեր տեղեկություններով՝ պաշտպանական գերատեսչության աշխատակիցները բնակիչներին նաև խստորեն հրահանգել են ադրբեջանական կրակոցները չտեսանկարահանել և առավել ևս այդ տեսանյութերը լրատվամիջոցներին չփոխանցել։ Բնակիչներին նաև տեղեկացրել են, որ նման տեսանյութեր նկարահանող ու հանրայնացնող անձինք կարող են խստագույն պատասխանատվության ենթարկվել։

Դեպի խաղաղության դարաշրջան շարժվող Հայաստանի Հանրապետության իշխանությունների այս գործելաոճը հիշեցնում է Արցախյան 44-օրյա պատերազմի օրերը, երբ պաշտոնական քարոզչությունը՝ Արծրուն Հովհաննիսյանի շուրթերով բոլորիս վստահեցնում էր, որ հաղթելու ենք, սակայն 45-օրը՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, հայ հանրությունն արթնացավ բոլորովին այլ իրականության մեջ, որի հետևանքներին առ այսօր շարունակում է բախվել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից